Մարտունու ուղղությամբ հակառակորդը կիրառել է հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
10:53, 10 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից, արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային (2 արկ) և հաստոցավոր ավտոմատ (4 արկ) նռնականետեր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում