Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանում գեղասահքի դասընթացներ կանցկացնի Ելենա Չայկովսկայան

Երևանում գեղասահքի դասընթացներ կանցկացնի Ելենա Չայկովսկայան

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում գեղասահքի զարգացման հեռանկարները: Դեսպանը նախարարին է փոխանցել այդ ծրագրի իրագործման առաջարկությունների փաթեթը՝ կազմված ԽՍՀՄ և ՌԴ վաստակավոր մարզիչ Ելենա Չայկովսկայայի կողմից:

«2016-2017 թվականները որոշիչ են 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերից առաջ: Հենց այս ընթացքում է անհրաժեշտ ակտիվ աշխատել ձմեռային օլիմպիական խաղերին լավ մասնակցելու համար»,- ասել է նախարար Հրաչա Ռոստոմյանը:

Դեսպանը ներկայացրել է նաև առաջարկություն՝ Երևանում գործող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի մարզիչների որակավորման բարձրացման վերաբերյալ: «Հնարավոր է Երևանում կազմակերպել սեմինարներ, որոնք կվարեն Չայկովսկայայի «Սպորտային վարպետության դպրոցի» մասնագետները: Նրանք միաժամանակ կարող են այդ ընթացքում մարզել նաև հայ մարզիկներին»,- իր խոսքում նշել է դեսպան Վոլինկինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]