Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդգար Ղազարյանը հանդիպել է Վարշավայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ

 Էդգար Ղազարյանը հանդիպել է Վարշավայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի 
և ուսանողների հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայի համալսարանի Իրավունքի և վարչարարության ֆակուլտետում 2016 թվականի դեկտեմբերի 8-ին կայացել է Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի հանդիպումը համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը նախաձեռնել և կազմակերպել էր Վարշավայի համալսարանի` Գաբրիել Շերշենևիչի անվան Արևելքի և իրավունքի ինստիտուտը: Հանդիպմանը ներկա էին Վարշավայի համալսարանի Իրավունքի և վարչարարության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Թոմաշ Գիարոն, Գաբրիել Շերշենևիչի անվան Արևելքի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, դոցենտ Յարոսլավ Տուրլուկովսկին, Շումանի անվան ինստիտուտի տնօրեն, ԼՀ Նախագահի աշխատակազմի փորձագետ, դոկտոր Զբիգնիև Կրիսիակը, ուսանողներ, դասախոսներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Պատասխանելով հանդիպումը վարող փորձագետ Միխայիլ Զադլովսկու հարցերին` դեսպան Էդգար Ղազարյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շարժառիթները, Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունները, Հայաստանի և հարևան երկրների հետ հարաբերությունները, Հայաստանի անվտանգության համակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Լեհաստանի հայ համայնքի պատմությանը վերաբերող հարցերը: Դեսպան Ղազարյանն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ, ինչպես նաև այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններին։ Հանդիպման ավարտին դեսպան Ղազարյանը պատասխանել է ներկաների հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]