Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից վերանորոգվել է Գյումրու մանկապարտեզներից մեկը

«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի  կողմից վերանորոգվել է Գյումրու մանկապարտեզներից մեկը

ԳՅՈՒՄՐԻ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը կից գործող «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի  կողմից վերանորոգվել է Գյումրու մանկապարտեզներից մեկը: «Ժպիտ» մանկապարտեզում վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2016թ. ամռանը: Նորոգվել են նախակրթարանի երկու խմբասենյակը, սանհանգույցները, կոյուղագծերն  ու միջանցքները:

Ցուրտ ուանհրապույր խմբասենյակների փոխարեն այսուհետ սաներին դիամվորում են մանկապարտեզի պայծառ  ու ջերմ  սենյակները: Գյումրու համայնքապետարանի «Ժպիտ» նախակրթարանը մասնակի նորոգումների ենթարկվել էր« սակայն շենքն ուներ հիմնանորոգման կարիք:

Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախաձեռնությամբ, Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի ջանքերով և կանադահայ բարերար Ռիչարդ Սևազլյանի ֆինանսական աջակցությամբ:

Դիվանագիտական ասոցիացիայինախագահ Նատալիա Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին այցելեց «Ժպիտ» մանկապարտեզ՝ վերանորոգման աշխատանքներից հետո ծանոթանալու նոր պայմաններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի,տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Տիկին Նալբանդյանը ներկա գտնվեց երեխաների մասնակցությամբ միջոցառման« Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների և դիվանագիտական ասոցիացիայի անդամների կողմից նվերներ հանձնեց մանկապարտեզի սաներին:

Նույն օրը «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանին ընդունեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:Ողջունելով Նատալիա Նալբանդյանին՝ Սամվել Բալասանյանը երախտագիտություն հայտնեց Գյումրի քաղաքի «Ժպիտ» մանկապարտեզի մասնաշենքի վերանորոգման գործում դիվանագիտական ասոցիացիայի ջանքերի համար:Տիկին Նալբանդյանը նշեց, որ դիվանագիտական ասոցիացիան շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել Գյումրիում առկա խնդիրները և փորձելու է հնարավորությունների շրջանակներում աջակից լինել դրանց լուծմանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]