1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ավանի մշակույթի տանը բացվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

Ավանի մշակույթի տանը բացվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների ձեռքի 
աշխատանքների ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավան վարչական շրջանի մշակույթի տանը բացվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին և ձեռագործ աշխատանքների հեղինակներին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը նշել է, որ հատուկ կարիքներ ունեցող բոլոր երեխաներն այսուհետ ևս լինելու են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, իսկ նման նախաձեռնությունները դառնալու են շարունակական` հնարավորություն ընձեռելով տաղանդավոր երեխաներին ներկայացնելու սեփական ձեռքերով պատրաստված աշխատանքները:

Ցուցահանդեսի ավարտին մասնակից երեխաներին տրվել են նվերներ: Միջոցառմանը սեփական ստեղծագործություններով են ներկայացել Երևանի համար 2, 6, 8, 11, 12, 14, 15,16-րդ հատուկ դպրոցների շուրջ 90 երեխաներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]