1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 4/40. Ցանկում 2 նոր գիրք է ընդգրկվել

Երևանյան բեսթսելեր 4/40. Ցանկում 2 նոր գիրք է ընդգրկվել

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Էդուարդ Հարենցի «Խազագրումներ ըստ ծնեբեկի» բանաստեղծությունների ժողովածուն, որը հայոց լեզվի անսպառ հնարավորություններն ի ցույց դնող, միևնույն ժամանակ լեզվական որոշ տաբուներ հաղթահարող բանաստեղծի պոետական համարձակությունն է արտահայտում:

Երկրորդ հորիզոնականում կրկին նոր գիրք է: Հուսիկ Արայի «Երևան քաղաք» բանաստեղծությունների ժողովածուն հեղինակը նվիրել է, իր գնահատմամբ, իսկական երևանցի Մհեր Դավոյանի հիշատակին, ում հետ ինքը ճանաչել, բացահայտել ու սիրել է Երևանը: Գրքում ներառված է 25 բանաստեղծություն և մեկ պոեմ՝ նվիրված անկախության շրջանի Երևանին:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»  ստեղծագործությունը կրկին մեր ցանկում է: Այս անգամ այն երրորդ տեղում է: Սա Ուայլդի միակ հրատարակված վեպն է, որն աշխարհի ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում։

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը զիջել է դիրքերը և չորրորդն է ցանկում: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

«Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը բարելավել է դիրքերը և հինգերորդն է: Գիրքը պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Վեցերորդ տեղում է Էդգար Հարությունյանի՝ «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն:

Անկախության շրջանի հայ գրականության ամենապետականամետ գրող Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վերադարձել է ամենավաճառվածների ցանկ և յոթերորդն է: Վեպը Խեչոյան-արվեստագետի և մարդու պատգամն է  ապրողներին և  երկրի ապագան կերտողներին։ Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար:

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպն այս շաբաթ ութերորդն է: «Ախպարները» հեղինակի առաջին ստեղծագործությունն է, որտեղ ներկայացվում է Եղեռնից փրկված ընտանիքի պատմություն` Հունաստանում, ապա Խորհրդային Հայաստանում: Այն հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից և արժանացել գրականագետների բարձր գնահատականին:

Իններորդ հորիզոնականում է Ադոլֆո Բիոյ Կասարեսի «Մորելի գյուտը» վեպը, որն արդարև համաշխարհային ֆանտաստիկ գրականության գլուխգործոցների թվին է դասվում: Պատմում է ամայի մի կղզում ապաստանած Ռոբինզոնի նման փախստականի մասին, որը մի օր հանկարծ հայտնաբերում է, որ կղզում ինքը միայնակ չէ: Հետագա դեպքերը ծավալվում են գաղտնիքը բացահայտելու շուրջ, որ անձնազոհ սիրո պատմություն է նաև: Վեպն իսպաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը, հրատարակել` «Անտարես»-ը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Խորխե Լուիս Բորխեսի «Բաբելոնյան գրադարան»-ը: Գրքում ներառված են XX դարի մեծագույն գրողներից մեկի պատմվածքների ժողովածուներից հինգը, որոնք ներկայացնում են հեղինակի ինքնատիպ խոհերը և ընթերցողին տեղափոխում ֆանտաստիկ մի աշխարհ, որը զերծ է ամեն կարգի պայմանականություններից: Բորխեսը կարողանում է ֆանտաստիկան հասցնել փիլիսոփայության մակարդակի և մետաֆիզիկան ու աստվածաբանությունը իջեցնել ֆանտաստիկայի մակարդակի: Իսպաներենից թարգմանել են Հովհաննես Բոդուկյանը և Կառա Չոբանյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

Էդուարդ Հարենց

«Խազագրումներ ըստ ծնեբեկի»

Անտարես  52
2 Նոր

Հուսիկ Արա

«Երևան քաղաք»

Անտարես 42
3 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ  31
4 -2

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 30
5 +4

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 22
6 -2

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվստը, կամ ձոն վարդին»

Անտարես 20
7 *

Լևոն Խեչոյան

«Մհերի դռան գիրքը» 

Անտարես 20
8 -7

Նարեկ Գալստյան

«Ախպարները» 

Անտարես 19
9 *

Ադոլֆո Բիոյ Կասարես

«Մորելի գյուտը»

Անտարես 19
10 *

Խորխե Լուիս Բորխես

«Բաբելոնյան գրադարան»

Անտարես 18

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]