Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մոուրինյոն գովեստի խոսքեր է ասել Մխիթարյանի հասցեին

Մոուրինյոն գովեստի խոսքեր է ասել Մխիթարյանի հասցեին

 ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի խաղին Եվրոպայի լիգայի «Զարյա»-ի դեմ խաղում:

«Մխիթարյանը ուժեղ բնավորություն ցույց տվեց: Նա լի էր վճռականությամբ պայքարելու համար: Նա մեծ աշխատանք տարավ թե ֆիզիկապես և թե տակտիկապես: Մենք գիտեինք, որ նա տաղանդավոր է, երբ գնում էինք նրան: Այժմ նա լավ է խաղում անգլիական Պրեիեր լիգայում, Եվրոպայի լիգայում, գավաթի խաղարկությունում: Եվ այս գոլն իսկապես երջանկացրեց նրան: Ես շատ գոհ եմ Մխիթարյանից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:

Եվրոպայի լիգայի շրջանակներում «Մանչեստեր Յունայթեդ»-ը 0:2 հաշվով հաղթեց «Զարյա»-ին, իսկ Հենրիխ Մխիթարյաը դարձավ գոլի հեղինակ և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]