Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ծանրորդ Սոնա Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ծանրորդ Սոնա Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի մասնակից ծանրորդ Սոնա Պողոսյանը ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 96 կգ և գրավեց երրորդ տեղը` նվաճելով բրոնզե մեդալ, իսկ հրումում բարձրացնելով 122 կգ արժանացավ փոքր արծաթե մեդալի: Երկամարտի 218 կգ արդյունքով Սոնա Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը ներկայացնում են, ընդհանուր առմամբ, 13 մարզիկներ: Մինչև 20 տարեկանների առաջնությունում կմրցեն 62 կգ Դավիթ Գասպարյանը, 77 կգ Դավիթ Հովհաննիսյանը, 85 կգ Հակոբ Մկրտչյանը, 94 կգ Սամվել Գասպարյանը, 105+ կգ Սիմոն Մարտիրոսյանը:

Աղջիկների պայքարում իրենց ուժերն են չափում 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը և 75+ Արփինե Դալալյանը:

23 տարեկանների պայքարում մրցասպարեզ են դուրս գալիս՝ 56 կգ Սմբատ Մարգարյանը, 62 կգ Գևորգ Բաղդասարյանը, 77 կգ Ռազմիկ Օսեթյանը, 94 կգ Կարուշ Ղուկասյանը և 105 կգ Մկրտիչ Մկրտչյանը:

Իզաբելա Յայլյանն արդեն հինգերորդ տեղն է գրավել առաջնությունում:

Առաջնություններն այս տարի անցկացվում են իսրայելական Էյլաթ քաղաքում դեկտեմբերի 2-10-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]