Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ՏԶՆ և Արցախի էկոնոմիկայի նախարարները քննարկել են զբոսաշրջության և ներդրումների ոլորտներում համագործակցությունը

ՀՀ ՏԶՆ և Արցախի էկոնոմիկայի նախարարները քննարկել են զբոսաշրջության և  ներդրումների 
ոլորտներում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սուրեն Կարայանն իր ներածական խոսքում նշել է, որ այս հանդիպումը ավելի վաղ Ստեփանակերտում հիմք դրված համաձայնության` ավելի ինստիտուցիոնալ համագործակցության առաջին քայլն է:

Արցախի էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը բարձրաձայնել է բոլոր խնդիրները, որոնք ծառացած են արցախցի գործարարների առջև: «Շատ տեղին  էր այսօրվա հանդիպումը այս ձևաչափով: Համոզված եմ, որ կարողանալու ենք կուտակված խնդիրներին լուծումներ տալ»,- ասել է նախարար Խաչատրյանը:

Կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, որոնց թվում է դեպի Արցախ զբոսաշրջության խթանումը: Համաձայնություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը օտարերկրյա զբոսաշրջիկների համար Հայաստան-Արցախ երթուղիների մշակման գործում, այս համատեքստում կազմակերպել հանդիպումներ տուրօպերատորների համար: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են նաև քայլեր ձեռնարկել դեպի Արցախ ներգնա զբոսաշրջությունը զարգացնելու համար:

Սուրեն Կարայանն առաջարկել է նաև համագործակցել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում` օտարերկրյա ներդրողներին ներկայացնելով Արցախի ներդրումային գրավչությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]