Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հառիճի գյուղի դպրոցը վերջապես մարզադահլիճ ունի

Հառիճի գյուղի դպրոցը վերջապես մարզադահլիճ ունի

ԳՅՈՒՄՐԻ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծովի մակարդակից 2020 մետր բարձրության վրա գտնվող  Հառիճի գյուղի դպրոցը վերջապես մարզադահլիճ ունի:

Շուրջ երեք տասնամյակ դպրոցի աշակերտները ֆիզկուլտուրայի պարապմունքների համար որևէ հնարավորություն չեն ունեցել: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով այս տարվա մարտից  դպրոցին կից  մեկնարկել էին նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքները: Ինչպես շատ ծրագրեր, այս մեկը ևս իր մեջ ներառել է  համայնքի ներդրում՝ որոշակի չափով: Մարզադահլիճի կառուցման համար հատկացվել է 102 մլն դրամ, որից 7մլն դրամը  համայնքի մասնակցության չափն է եղել: Մարզադահլիճի բացումը տեղի ունեցավ դեկտեմբերիր 8-ին՝ մարզային իշխանությունների և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի  ներկայացուցիչների, տարածաշրջանի համայնքապետերի ներկայությամբ:

«Ուրախալի է, որ այսուհետ Հառիճի դպրոցականները« ինչպես նաև ազգաբնաչությունը մարզադահլիճից օգտվելու հնարավորություն կունենան« առողջ ապրելակերպի ու սպորտի զարգացման համար այս ձեռնարկն իսկապես ողջունելի է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարզադահլիճի հանդիսավոր բացման ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

Մարզադահլիճի տանիքը քառալանջ է, քարե պատերի արտաքին կողմն էլ` ջերմամեկուսացված: Մարզադահլիճին կից կառուցվել է օժանդակ մասնաշենք` հանդերձարաններով, սանհանգույցներով, մարզագույքի  համար նախատեսված պահեստով: Մարզադահլիճն ունի ջեռուցման համակարգ: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրականացրել է նաև մայթերի սալապատում, ասֆալտապատել է  տարածքի 516 քառակուսի  մետր մակերեսը:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Շիրակի մարզում իրականացնում է 11 ծրագիր, այդ թվում  Վարդաքարի և Կրասարի դպրոցների կառուցման աշխատանքները, մանկապարտեզների նորոգման ու կառուցման աշխատանքներ են իրականացվում Գյումրի, Այգաբաց, Ոսկեհասկ, Սպանդարյան համայնքներում և այլն, ընդհանուր առմամբ 1մլրդ 427մլն դրամի աշխատանք:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]