1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստեփանակերտում ակնկալում են, որ ԵԱՀԿ նախարարները կշեշտեն ԼՂ խնդրի ռազմական կարգավորման անթույլատրելիությունը

Ստեփանակերտում ակնկալում են, որ ԵԱՀԿ նախարարները կշեշտեն ԼՂ խնդրի ռազմական 
կարգավորման անթույլատրելիությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առանձնակի ընդգծված տագնապալի երևույթներ չկան: Ադրբեջանական կողմը չի փոխել իր ռազմավարությունը, մարտավարությունը, ոչ էլ վերանայել է փիլիսոփայությունն ու հայերի նկատմամբ մոտեցումները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` ընդգծելով, որ շփման գծում իրավիճակի առանձնահատուկ տարբերություն նախորդող ժամանակահատվածի համեմատ չկա: «Լինում են դեպքեր, երբ ավելի շատ են կրակում, լինում են օրեր, երբ համեմատաբար ավելի քիչ են խախտում հրադադարի ռեժիմը: Բայց ասել, որ հասել է այն մակարդակի, որ եղել է քառօրյա պատերազմի նախօրյակին` սկսած 2015 թվականից, չենք կարող»,-ասաց Բաբայանը:

Նրա դիտարկմամբ` դեկտեմբերն առհասարակ յուրահատուկ ամիս է` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, օրինակ` առջևում Նոր Տարի է, և նրանք յուրովի են փորձում «շնորհավորել» մեր տոնը, նմանատիպ անողոք քայլերի դիմելով: Դեկտեմբերի 12-ը Հեյդար Ալիևի մահվան օրն է, դեկտեմբերի 24-ը Իլհամ Ալիևի ծննդյան օրն է, իսկ դեկտեմբերի 31-ին, Նոր Տարուց բացի, նրանք հայտարարել են ադրբեջանցիների միջազգային օր, որպեսզի լեգիտիմություն հաղորդեն իրենց ժողովրդին` ստիպելով մարդկանց հիշել այդ օրը: «Հետևաբար` այս տոնական օրերին քանակական առումով ավելի են շատանում զինադադարի ռեժիմի խախտումները: Բայց ասել, որ սա ինչ-որ նոր երևույթ է, իհարկե, ճիշտ չէ: Այսինքն` սարսափելի, խորքային ինչ-որ բաներ չեն փոխվի»,- ասաց նա:

Այն հարցին, թե դեկտեմբերի 8-9-ը Համբուրգում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի մասնակցությամբ կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի աշխատանքները ինչ անդրադարձ կարող են ունենալ սահմանային լարվածության վրա, Դավիթ Բաբայանը նշեց, որ այդ նստաշրջանից ակնկալիքն այն է, որ ևս մեկ անգամ պետք է կարևորվի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: «Վաղաժամ է որևէ բան ակնկալելը: Անչափ կարևոր կլինի անգամ այն, եթե կրկին շեշտվի հարցի կարգավորման ռազմական ճանապարհի անթույլատրելիությունը»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` նշելով, որ, այնուամենայնիվ, սահմանային լարվածության փոփոխություն այդ հանդիպումից հետո չի ակնկալում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]