1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կնքվել են ենթակայանների վերակառուցման աշխատանքների վերահսկողության խորհրդատուի պայմանագրերը

Կնքվել են ենթակայանների վերակառուցման աշխատանքների վերահսկողության խորհրդատուի 
պայմանագրերը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» և «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագրերի շրջանակներում հայտարարված միջազգային մրցույթի արդյունքներով դեկտեմբերի 8-ին Decon International GmbH/Consulectra Unternemensberatung GmbH (Գերմանիա) համատեղ ձեռնարկության հետ կնքվել են «Հաղթանակ» , «Չարենցավան-3» , «Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքների վերահսկողության խորհրդատուի պայմանագրեր։ «Հաղթանակ», «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների համար կնքված պայմանագրի գինը կազմել է շուրջ 1 մլն եվրո, «Աշնակ» ենթակայանինը՝ 339,4 հազար եվրո։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծրագրերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ենթակայանների վերակառուցում։ Այդ նպատակով արդեն իսկ կնքվել են պայմանագրեր նաև կապալառու կազմակերպությունների հետ։

Այս փուլում ընթանում են ենթակայանների նախագծման աշխատանքները։ Շինարարության մեկնարկը կտրվի հաջորդ տարվա առաջին կեսին։

Նախատեսվում է մինչև 2018թ. վերջ վերակառուցել և շահագործման հանձնել բոլոր չորս ենթակայանները։ Վերակառուցման, ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումների փոխարինման արդյունքում նվազագույնի կհասցվեն վթարային անջատումներն ու կորուստները, կբարձրանա ենթակայանների, ինչպես նաև էներգահամակարգի հուսալիությունը, կկրճատվեն շահագործման ծախսերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]