Ընձուղտներին անհետացում է սպառնում
17:44, 8 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայրի բնության մեջ ընձուղտների թվաքանակը վերջին երեք տասնամյակների ընթացքում նվազել Է 40 տոկոսով, եւ այժմ այդ կենդանիներին անհետացում Է սպառնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Բնության պահպանման միջազգային միության (ԲՊՄՄ) զեկույցում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 8-ին:
«Այդ փառահեղ կենդանիները հայտնվել են դանդաղ անհետացման սպառնալիքի տակ»,-ընդգծվում Է զեկույցում:
Նշվում Է, որ աշխարհի ամենաբարձրահասակ ցամաքային կաթնասունների թվականակը 2015 թվականին 100 հազարից ցածր մակարդակ Է ընկել հիմնականում բնապահպանության հետ կապված խնդիրների եւ որսագողերի գործունեության պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում