1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կենսաթոշակ ու նպաստ նշանակելու դիմումները այսուհետ հնարավոր կլինի ներկայացնել ցանկացած տարածքային բաժին

Կենսաթոշակ ու նպաստ նշանակելու դիմումները այսուհետ հնարավոր կլինի ներկայացնել 
ցանկացած տարածքային բաժին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017թ. հունվարից երեխայի ծննդյան միանվագ, խնամքի,  չաշխատող անձին մայրության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ատանալու և աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դիմումը կարող է ներկայացվել սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից: Այդ մասին որոշումը հաստատվեց կառավարության նիստում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ որոշումը միտված է սոցիալական ապահովության ոլորտում  շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը:

Գործող կարգի համաձայն` կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու հարցով պետք է դիմել միայն շահառուի (նպաստի կամ կենսաթոշակի իրավունք ունեցող անձի) բնակության վայրի տարածքային կենտրոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]