Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կապահովվի վտանգավոր նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարումը

Կապահովվի վտանգավոր նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարումը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2016-2020թթ. իրականացվելիք միջոցառումների ցանկին: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այն կնպաստի Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանը, կոնվենցիայով կարգավորվող վտանգավոր նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարմանը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցության նվազեցմանն ու անվտանգության ապահովմանը: 

Կառավարությունը հավանություն տվեց նաև Հայաստանի վավերացրած մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ ՀՀ-ի պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկին: «Արդյունքում հնարավոր կլինի հստակեցնել և ճյուղային գերատեսչությունների հետ համատեղ իրականացնել ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված համապատասխան համակարգված միջոցառումներ, ինչը հնարավորություն կընձեռի բարելավելու երկրի էկոլոգիական իրավիճակը՝ խուսափելով անհրաժեշտ միջոցառումների իրականացմանն ուղղված գործողությունների կրկնություններից»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մինասյանը:

 Այն կնպաստի նաև բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցների ներգրավմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]