Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիները հնարավորություն կունենան մինչ 2017-ի վերջ ՀՀ անձնագիր ստանալ արտերկրում

Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիները հնարավորություն կունենան մինչ 2017-ի վերջ ՀՀ 
անձնագիր ստանալ արտերկրում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիները հնարավորություն կունենան մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում: Այդ կարգը գործում էր մինչ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը և ժամկետը երկարաձգվեց:

«Ելնելով իրավիճակից՝ անհրաժեշտ է որոշման գործողության ժամկետը երկարաձգել մեկ տարով, որպեսզի Սիրիայի, Լիբանանի և Իրաքի քաղաքացիները մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը հնարավորություն ունենան առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]