Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հաստատված բյուջեն հնարավորություն կտա 2018թ. թևակոխել վերելքի փուլ. Վարդան Արամյան

Հաստատված բյուջեն հնարավորություն կտա 2018թ. թևակոխել վերելքի փուլ. Վարդան 
Արամյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահ է, որ խորհրդարանի կողմից հաստատված 2017թ. պետական բյուջեն հնարավորություն կտա 2018թ. վերելքի փուլ թևակոխել: Ազգային ժողովում «Գնումների մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարը նախ շնորհակալություն հայտնեց պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծին:

«Ես ցանկանում եմ առիթն օգտագործել և  իմ խորին երախտագիտությունը հայտնել պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել բյուջեին: Ես վստահեցնում եմ, որ այս ֆինանսական փաստաթուղթը  մեզ հնարավորություն կտա ստեղծել կայունացման վիճակ 2018թ. և թևակոխել վերելքի փուլ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արամյանը:

Նախարարը հավելեց, որ իր ելույթներում արդեն առիթ ունեցել է շնորհակալություն հայտնելու Ազգային ժողովի պատգամավորներին բազմաբովանդակ քննարկումների  համար:

Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին քվեարկությանբ հաստատել է ՀՀ 2017թ. պետական բյուջեն: Բյուջեի նախագիծն ընդունելու մասին հարցին կողմ քվեարկեց 83, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]