1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոստիկանությունում քննարկում են ճանապարհային ոստիկանության փոխարեն պարեկային ծառայության անցնելու տարբերակը

Ոստիկանությունում քննարկում են ճանապարհային ոստիկանության փոխարեն պարեկային 
ծառայության անցնելու տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն Ազգային ժողովում ներկայացրեց այն բարեփոխումները, որ վերջին տարիներին իրականացվել են ոստիկանական համակարգում, ինչպես նաև առաջիկա քայլերը: Խորհրդարանում «Ոստիկանություն ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հարցին, Վարդան Եղիազարյանն ասաց, որ ոստիկանությունում բարեփոխումների առումով մի քանի ուղղությամբ  աշխատանք է ընթանում:

«Ներկայիս իրավիճակի պայմանների շտկման և բարելավման ուղղությամբ ենք աշխատում և, իհարկե, մեր հեռահար ծրագրերը կյանքի կոչելու համար: Առաջինը համայնքային ոստիկանության հիմնադրումն էր, այստեղ դեռ անելիքներ կան, բայց գաղափարը կա, սա այն ոստիկանությունն է, որ պետք է աշխատի համայնքների հետ, միտված լինի համայնքներին և անմիջական կապ ստեղծի: Եթե շատ կոպիտ ասեմ` սա շերիֆական ինստիտուտի ներդրում է, բայց` հայկական տարբերակով: Սա դեռ կայացման փուլում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ փոփոխություններ կան անձնագրային վիզաների վարչությունում, բազմիցս քարկոծված ճանապարհային ոստիկանությունում, մտահղացում կա պարեկային ծառայության անցնելու: «Ըստ երևույթին, կվերանա ճանապարհային ոստիկանություն հասկացությունը, և կլինի պարեկային ծառայություն, որը կիրականացնի և ճանապարհային ոստիկանության գործառույթները, կզբաղվի հասարակական կարգի ապահովմամբ: Քննարկում ենք քրեական ոստիկանություն և հասարակական անվտանգության ոստիկանություն ստեղծելու տարբերակներ»,- եզրափակեց Վարդան Եղիազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]