Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուկրաինայի արեւելքում հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 9700 մարդ. ՄԱԿ

Ուկրաինայի արեւելքում հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 9700 մարդ. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտության ընթացքում զոհվել Է ավելի քան 9 հազար 700 մարդ, եւս 22 հազար 700-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի՝ Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով մոնիթորինգային առաքելության (ՈւՄԻՄԱ) հերթական եռամսյակային զեկույցում:

«2014 թվականի ապրիլի կեսերից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 1-ը զոհվածների ընդհանուր թիվը կազմում Է 9 հազար 758, եւս 22 հազար 779-ը՝ վիրավորվել են»,-նշվում Է փաստաթղթում:

Զեկույցում ընդգծվում Է, որ «այդ թիվը ներառում Է Ուկրաինայի զինված ուժերի, քաղաքացիական անձանց եւ զինված խմբերի անդամների կորուստները»: Ավելի քան երկու հազար զոհվածներ քաղաքացիական անձինք են, ներառյալ Դոնբասում կործանված «Բոյինգ»-ի 298 ուղեւորները եւ անձնակազմի անդամները, հիշեցնում Է ՈւՄԻՄԱ-ն: Հակամարտության ընթացքում վիրավորված քաղաքացիական անձանց թիվը գնահատվում Է 6-7 հազար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]