Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Համայնքի ղեկավարները պետք է աշխատանքի ձիրք ունենան. Շարմազանով

 Համայնքի ղեկավարները պետք է աշխատանքի ձիրք ունենան. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի  փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ համայնքի ղեկավարը պետք է լինի պրպտող, փնտրող, առաջարկներ ներկայացնի: Ազգային ժողովում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ քաղաքացիները ընտրության ժամանակ պետք է հասկանան, թե ում են ընտրում:

«Նստել թախտին, սպասել բախտին, առաջարկներին՝ չի լինում: Համայնքի ղեկավարը պետք է լինի պրպտող, փնտրող, առաջարկներ ներկայացնի: Այստեղ ունենք պատգամավոր՝ Մնացական Մնացականյան, ով համայնքի ղեկավար է եղել, և ես տեսել եմ՝ ինչպես է աշխատել նա, Ֆրանսիայից ինչպիսի ներդրողներ ու գործընկերներ է բերել: Համայնքի ղեկավարներն իրենք պետք է շահագրգռված լինեն, և իրենք պետք է ունենան աշխատելու ձիրք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկատեց նա:

Շարմազանովը հավելեց, որ  չենք ապրում սովետական ժամանակներում, այլ շուկայական պայմաններում, որտեղ ով փնտրում է, նա գտնում է:«Քաղաքացիներն ընտրության ժամանակ պետք է հասկանան, թե ում են ընտրում ոչ թե խնամի, քավոր, ծանոթ բարեկամ ընտրեն, այլ այն մարդուն, ով ունի այդ հնարավորությունները, որ 21 դարին համահունչ ղեկավար լինի, ով կզարգացնի համայնքը, իսկ իշխանությանն էլ համահունչ կօգնի»,-ասաց ԱԺ փոխնախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]