Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մադոննան երգել ու թվերք Է պարել «ավտոմոբիլային կարաոկեում»

Մադոննան երգել ու թվերք Է պարել «ավտոմոբիլային կարաոկեում»

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Մադոննան հայտնվել Է բրիտանացի հեռուստահաղորդավար եւ կատակաբան Ջեյմս Քորդոնի Carpool Karaoke շոուում: «Ավտոմոբիլային կարաոկեում» հայտնի երգչուհու ուղեւորության տեսագրությունը զետեղված Է հաղորդման YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Նրանք միասին երգել են Մադոննայի Vogue կոմպոզիցիան: Երգի ավարտին 58-ամյա աստղը եւ հեռուստահաղորդավարը ավտոմեքենայի մեջ վեր են բարձրացրել ոտքերը: Երբ Քորդոնը միացրել Է փոփ-դիվայի Bitch I'm Madonna թրեքը, Մադոննան թվերք Է պարել:

Օգոստոսին Քորդոնի «ավտոմոբիլային կարաոկեի» հյուրն Էր դարձել երգչուհի Բրիթնի Սփիրսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]