Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջոնի Դեփը Հոլիվուդի ամենագերագնահատված դերասանն Է ճանաչվել ըստ Forbes հանդեսի վարկածի

Ջոնի Դեփը Հոլիվուդի ամենագերագնահատված դերասանն Է ճանաչվել ըստ Forbes հանդեսի վարկածի

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջոնի Դեփը, ըստ Forbes հանդեսի վարկածի, գլխավորել Է Հոլիվուդի 2016 թվականի ամենագերագնահատված 10 դերասանների ցուցակը: Հաշվի են առնվել երեք առավել նշանակալի կինոժապավենները, որոնց դերասանը մասնակցել Է մինչեւ 2016 թվականի հունիսը, հիմնական չափանիշը դերասանի հոնորարի նկատմամբ ֆիլմից ստացված հասույթի հարաբերակցությունն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Ֆիլմից շահույթի նկատմամբ Դեփի հոնորարի հարաբերակցությունը կազմել Է 2,8: Պարզվել Է, որ ֆինանսական տեսակետից առավել ձախողվածը եղել Է նրա մասնակցությունը «Ալիսան հայելիների աշխարհում» կինոնկարին. 170 մլն դոլար բյուջեի դեպքում կինոժապավենը հավաքել Է 300 մլն դոլար:

Երկրորդ տեղն զբաղեցրել Է դերասան Ուիլ Սմիթը՝ շահույթի նկատմամբ հոնորարի մեկը հինգի հարաբերակցությամբ: Սա առաջին դեպքը չԷ, երբ դերասանը հայտնվում Է այս ցուցակում. անցյալ տարի համանման հետազոտության մեջ նա զբաղեցրել Էր հինգերորդ տեղը:

Երրորդ հորիզոնականում, մեկը վեցի հարաբերակցությամբ, տեղավորվել Է Չենինգ Թաթումը: «Սուպեր Մայք XXL» կինոժապավենի հաջողությունը՝ գլխավոր դերում նրա մասնակցությամբ, որը հավաքել Է 122 մլն դոլար՝ 14,8 մլն բյուջեի դեպքում, չկարողացավ ծածկել «Յուպիտերի ծագումը» կինոնկարի դրամարկղային անհաջողությունը: Անցյալ տարի դերասանը ցուցակում գտնվում Էր յոթերորդ դիրքում:  

Վերջին՝ 10-րդ տեղը, զբաղեցրել Է Բրեդլի Քուփերը՝ ֆիլմի դրամարկղային մուտքերի նկատմամբ հոնորարի մեկը 12,8-ի հարաբերակցությամբ: Դերասանի ամենից անշահավետ կինոնկարներն են դարձել «Ջոյը», որը միայն 101 մլն դոլար Է հավաքել 60 մլն բյուջեի դեպքում, եւ «Ալոխա»-ն, որը չի ծածկել նկարահանման 37 մլն դոլարի ծախսերը:

Բացի նշված դերասաններից, ցուցակում նաեւ հայտնվել են կատակերգու դերասաններ Ուիլ Ֆերելը եւ Ադամ Սենդլերը, դերասաններ Ջորջ Քլունին, Մարկ Ուոլբերգը, Ջուլյա Ռոբերտսը եւ «Օսկար» մրցանակի 2016 թվականի դափնեկիր Լեոնարդո դի Կապրիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]