Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփի՝ Ռուսաստանի հարցերով խորհրդականը ժամանել Է Մոսկվա

Թրամփի՝ Ռուսաստանի հարցերով խորհրդականը ժամանել Է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քարթեր Փեյջը ժամանել Է Մոսկվա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին հայտնել Է ՌԻԱ Նովոստին:

«Ես հանդիպումներ կունենամ ազդեցիկ գործարարների եւ հանրային կարծիքի առաջնորդների հետ»,-պատմել Է Փեյջը: Նա նշել Է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում կմնա մինչեւ դեկտեմբերի 13-ը:

Փեյջը  նախագական արշավի ընթացքում Թրամփին խորհրդատվություն Էր տրամադրում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերի շուրջ: Նա պնդում Էր, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը ընդհանուր շահեր ունեն, սակայն ԱՄՆ-ի քաղաքական գործիչները հաճախ անտեսում Էին ռուսական կողմի ձգտումները: 

Մինչդեռ, ինչպես հայտնել Է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, ՌԴ ԱԳ նախարարությունում Քարթեր Փեյջի հետ ոչ մի հանդիպում չի պլանավորվում:

«Ես այդ թեմայով մեկնաբանություն չունեմ, այսօր առավոտվա դրությամբ ԱԳ նախարարությունում հանդիպումներ անցկացնելու ոչ մի պլան չկա»,-ասել Է Ռյաբկովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]