Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դեսպան Ղարիբջանյանն այցելել է Կատարի Պետություն

Դեսպան Ղարիբջանյանն այցելել է Կատարի Պետություն

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատար աշխատանքային այցի շրջանակներում համատեղության կարգով Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը (նստավայրը՝ Աբու-Դաբի) դեկտեմբերի 6-ին հանդիպումներ է ունեցել երկրի ԱԳ պետնախարար Սուլթան ալ-Մուրեյխիի և ԱԳ պետական արարողակարգի ղեկավար Իբրահիմ Ֆախրոյի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպումներին անդրադարձ է կատարվել հայ-կատարական հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցերի, երկկողմ համագործակցության հետագա զարգացման և խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և փոխայցելությունների կազմակերպումը։

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել նաև «Qatar Airways» ավիաընկերության գործադիր տնօրեն Աքբար ալ-Բաքերի հետ, որի ընթացքում քննարկվել է համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ընդգծվել է, որ կատարական ավիաուղիների կողմից իրականացվող ուղիղ ավիաչվերթներն էապես նպաստում են երկկողմ համագործակցության ամրապնդմանը:

Այցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը հանդիպում է ունեցել նաև կատարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայ-կատարական հարաբերությունների ներկայիս մակարդակը և դրանց զարգացման հեռնկարները: ՀՀ դեսպանը նաև մանրամասն անդրադարձել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սնաձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակին և այդ ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]