Հալեպի գրավումը վերջ չի դնի Սիրիայում ընթացող պատերազմին. Ասադ
12:29, 8 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի ազատագրումը կփոխի Սիրիայում պատերազմի ընթացքը, բայց չի բերի դրա ավարտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի նախագահ Բաշար Ասադը դեկտեմբերի 8-ին «Ալ Վաթան» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Հալեպի ազատագրումը կարեւոր փուլ կդառնա ահաբեկիչներից Սիրիան ազատելու ճանապարհին, բայց նրանց դեմ պատերազմը կշարունակվի մինչեւ լիակատար ոչնչացում»,-ասել Է պետության ղեկավարը:
«Ահաբեկիչներ կան Սիրիայի այլ տարածաշրջաններում, եւ մենք կռվելու ենք նրանց դեմ»,-հավելել Է Բաշար Ասադը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում