Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությանը շահագրգռված է բարձրացնել ՀԲ-ի հետ իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը

ՀՀ կառավարությանը շահագրգռված է բարձրացնել ՀԲ-ի հետ իրականացվող ծրագրերի 
արդյունավետությունն ու հասցեականությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին:

Կարևորելով ՀԲ-ի կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը՝  վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ինչպես նաև նոր ստեղծվող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեության ուղղությամբ ՀԲ-ի ներգրավման հնարավորությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սիրիլ Մյուլերն արդյունավետ է գնահատել հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությունը և հայտնել ՀԲ հետագա պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու ՀՀ կառավարության հետագա բարեփոխումների և ծրագրային առաջնահերթությունների իրականացման, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ:

Խոսելով բիզնես միջավարի բարելավման վերաբերյալ՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը հաստատակամորեն գնալու է բիզնեսի համար առավելագույնս թափանցիկ և մրցակցային դաշտ ստեղծելու ուղղությամբ և ավելացրել, որ այլ ճանապարհ չկա: Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի տնտեսության զարգացումը տեսնում է նաև տարածշարջանային արդյունավետ համագործակցության համատեքստում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]