Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելը ներդրողներին առողջացման ծրագիր ներկայացնելու խթան է. Դավիթ Հարությունյան

«Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելը ներդրողներին առողջացման ծրագիր ներկայացնելու խթան է. 
Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանի կողմից «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչելը չի խանգարում կառավարության կողմից հայտարարված ներդրումների մրցույթին: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին:

«Ես ցանկանում եմ սկզբում պարզաբանել, թե ինչ է նշանակում սնանկացում: Սնանկացումը ընկերության առողջացման եղանակներից մեկն է: Չէր գտնվի որևէ ներդրող, ով պատրաստ կլիներ գալ, գումարներ ներդնել մի ընկերության մեջ, որից 100 միլիոն դոլար գանձելու հնարավորություն կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց Հարությունյանը:

Նա հավելեց, որ հենց սնանկությունն է այն մեխանիզմը, որը հնարավորություն է տալիս ներդրողներին, եթե կան այդպիսիք, որպեսզի առողջացման ծրագիր առաջարկեն: «Սա լավագույն լուծումն է»,- ընդգծեց Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]