Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները հարգել են 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները հարգել են 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի 2 հազարից ավելի զինծառայողներ եւ նրանց ընտանիքի անդամները դեկտեմբերի 7-ին հարգել են 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի եւ աղետի հետեւանքների վերացմանը մասնակցած զինվորականների հիշատակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հանրապետության հյուսիսարեւմտյան մասում տեղի ունեցած աղետալի ողբերգության 28-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են անցկացվել Գյումրի եւ Սպիտակ քաղաքներում, որտեղ տարերքը մեծ թվով մարդկանց կյանք խլեց:

Ռազմակայանի հրամանատարությունը, զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները, ՀՀ-ում Ռուսաստանի ուժային կառույցների, դիվանագիտական կորպուսի, վարչակազմի ներկայացուցիչները եւ վետերանները միասին ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել երկրաշարժի զոհերի եւ դրա հետեւանքների վերացմանը մասնակցած զինվորականների հուշարձաններին:

«Ռազմական փառքի» հուշահամալիրում ռազմահայրենասիրական դաստիարակության շրջանակներում նոր ժամանած զինծառայողների հետ հիշատակի ժամ Է անցկացվել զորամիավորման «Մեծ ամրոց» զինվորական ավանի ռազմապատմական թանգարանում: Զինվորական ծառայության վետերան, պահեստի գնդապետ Միխայիլ Պիտոմցեւը թանգարանի ցուցադրանքի սրահում նորակոչիկներին ծանոթացրել Է 28 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության պատմությանը եւ զինծառայողների սխրագործություններին, որոնք իրենց կյանքի տվեցին՝ օգնություն ցուցաբերելով երկրաշարժից տուժած խաղաղ բնակիչներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]