Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԻՊ-ն Սիրիայի հյուսիսում հարձակվել է թուրք զինվորների վրա

ԻՊ-ն Սիրիայի հյուսիսում հարձակվել է թուրք զինվորների վրա

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչները սիրիական էլ-Բաբ քաղաքի շրջանում հարձակում են իրականացրել թուրքական զինված ուժերի ներկայացուցիչների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հարձակման հետևանքով սպանվել է «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող մեկ թուրք զինվոր, վեցը վիրավորվել են: ԻՊ-ն հարձակումն իրականացրել է պայթուցիկով բեռնավորված մեքենայով:

Թուրքական կողմը հայտարարել է, որ սպանվել է ԻՊ 23 մարտիկ:

Ավելի վաղ թուրքական զինուժը հայտնել էր, որ ռազմական ինքնաթիռները էլ-Բաբում հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]