1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մոցարտի երկերի ժողովածուն դարձել Է 2016 թվականին ամենավաճառվող CD-թողարկումը

Մոցարտի երկերի ժողովածուն դարձել Է 2016 թվականին ամենավաճառվող CD-թողարկումը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երկերի լիակատար ժողովածուն՝ Mozart 225 վերտառությամբ, առավել մեծ  ժողովրդականություն Է վայելել 2016 թվականին CD-թողարկումների վաճառքներով, հաղորդել Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Billboard-ին:

Նոր հրատարակությունը լույս Է տեսել հոկտեմբերի 28-ին: Հինգ շաբաթում վաճառվել Է 1,25 միլիոն CD:

Լիակատար հավաքածուն ներառում Է 200 սկավառակ՝ Մոցարտի բոլոր հայտնի գործերով, որոնք կատարում են 600 մենակատարներ եւ 60 նվագախմբեր ամբողջ աշխարհից: Ժողովածուի կոմպոզիցիաների տեւողությունը կազմում Է 240 ժամ:

Mozart 225 թողարկումը լույս Է ընծայվել կոմպոզիտորի մահվան 225-րդ տարելիցի առթիվ: Ձայնապնակների ձայնագրությունը տնօրինել են Decca Records եւ Deutsche Grammophon ապրանքանիշերը՝ Salzburg Mozarteum հիմնադրամի հետ համագործակցությամբ:

35 տարի ապրած Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը գրել Է ավելի քան 600 ինքնուրույն ստեղծագործություն, այդ թվում՝ 41 սիմֆոնիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]