Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը հայ-գերմանական համագործակցության կենտրոնում է

Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը հայ-գերմանական համագործակցության 
կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը ի դեմս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի, մեկնել է Բեռլին, որտեղ դեկտեմբերի 7-9-ը կքննարկվի հետագա համագործակցության զարգացման տեսլականը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ գրասենյակից:

Նախատեսված են հանդիպումներ Գերմանիայի դաշնային կառավարության  և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների  հետ։

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ կքննարկվի համատեղ  քաղաքական և կրթական ծրագրերի օրակարգը, մասնավորապես` գերմանական կողմի աջակցությունը ՀՀԿ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի ուսումնական ծրագրերին և զարգացմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]