1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել Է 90-ը. Sky News Australia

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել Է 90-ը. Sky News Australia

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 92 մարդ Է զոհվել 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը դեկտեմբերի 7-ին տեղի Է ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News Australia հեռուստաալիքը:

Ինդոնեզիայի Աչեխի նահանգի զինված ուժերի հրամանատարի խոսքով՝ երկրաշարժի հետեւանքով տուժել Է շուրջ 300 մարդ, 73-ի վիճակը գնահատվում Է՝ ծանր: Փրկարարների տեղեկատվության համաձայն՝ տարերքն ավերել Է առնվազն 125 տուն, 105 ոչ բնակելի շինություն եւ 14 մզկիթ:

Ավելի վաղ տեղեկացվել Էր 54 զոհվածների մասին:

Երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:03-ին (Երեւանի ժամանակով ժամը 02:03-ին): Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ դրա Էպիկենտրոնը գտնվում Էր ինդոնեզական Սումատրա կղզու հյուսիսային ափի Բանդա-Աչեխ քաղաքից 92 կիլոմետր արեւելք  ընկած շրջանում: Օջախը 10 կիլոմետր խորության վրա Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]