Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի թուրք զինվորականները խոսել են Թուրքիա չվերադառնալու որոշման մասին

ՆԱՏՕ-ի թուրք զինվորականները խոսել են Թուրքիա չվերադառնալու որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ում ծառայություն իրականացնող թուրք զինվորականներոը, ովքեր ռազմական հեղաշրջման փոսրձից հետո հրաժարվել են վերադառնալ Թուրքիա, իրենց որոշման մասին խոսել են գերմանական Deutsche Welle պարբերականի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը նշում է, որ այդ զինվորականները մեծամասամբ կրթություն են ստացել Արևմուտքում, թեկնածուական են պաշտպանել ամերիկյան համալսարաններում, մասնակցել են ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Թեպետ նրանք հայտարարել են, որ դեմ են եղել ռազմական հեղաշրջմանը և հավատարիմ են մնացել թուրքական կառավարությանը, այդուհանդերձ պաշտոնական Անկարան նրանց ներառել է Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններ ուղարկվող կասկածյալների ցուցակում:

Սպաներից մեկը պատմել է, որ սկզբնական շրջանում մտածել է ենթարկվել Թուրքիա վերադառնալու կարգադրությանը, սակայն երբ իմացել են, որ վերադարձած 17 զինվորականի կալանավորել են, հրաժարվել են հետ գնալու մտքից:

Զինվորականների մեծ մասը սեպտեմբերից աշխատավարձ չի ստանում, շատերը ստիպված են ծախել ունեցած թանկարժեք իրերը, որպեսզի կարողանան շարունակել կյանքը Եվրոպայում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]