Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զարգացման Եվրասիական բանկը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարի վարկ

Զարգացման Եվրասիական բանկը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարի վարկ

ԵՐԵՎԱՆ, 6  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը, որի միջոցները տնօրինում է Եվրասիական զարգացման բանկը, հաստատել է Հայաստանի Հանրապետությանը 100 մլն դոլարի երկրորդ վարկային տրանշի տրամադրումը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրասիական զարգացման բանկի հրապարակած մամուլի հաղորդագրությունը:

ԿԶԵՀ-ի կողմից միջոցների տրամադրման նպատակն էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացումը և հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը:

Նախատեսվում է, որ 100 մլն դոլարի փոխանցումը կկատարվի 2017 թվականին:

Հայաստանը ստացել էր 40 մլն դոլարի վարկ` «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագրի իրականացման համար, ինչպես նաև 150 մլն դոլար` «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության չորրորդ փուլի համար։

2015
թվականի նոյեմբերի 4-ին համաձայնագիր ստորագրվեց Հայաստանին 300 մլն դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ, համաձայն որի Հայաստանը բյուջեի աջակցման համար ամենամյա տրանշով 2015-2017 թվականներին կստանա 100 մլն դոլար։

ԵԶԲ-ն ստեղծվել է 2006 թվականին, Ռուսաստանի և Ղազախստանի կողմից։ Այս պահին բանկի մասնակից-պետություններից բացի հիմնադիրներ են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։ ԿԶԵՀ 8.513 մլրդ դոլարով հիմնադրվել էր 2009 թվականին, նույն վեց երկրների կառավարությունների կողմից։




 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am