Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարաններում աշունը հագեցած է եղել միջոցառումներով

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարաններում աշունը հագեցած է 
եղել միջոցառումներով

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող  մշակութային օջախների առօրյան աշնան երեք ամիսներին հագեցած է եղել տարատեսակ միջոցառումներով: Այդ համատեքստում սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին 20 ներկայացուցչական միջոցառումներ էլ անցկացվել են քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Երևան քաղաքի պատմության, Կարեն Դեմիրճյանի, Ժամանակակից արվեստի և Ֆրիտյոֆ Նանսենի  թանգարաններում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառումներն ու ցուցադրությունները նվիրված են եղել ՀՀ անկախության 25-ամյակին, Երևանի 2798-րդ տարեդարձին, Երևան քաղաքի պատմության թանգարանի 85, Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 155 և Կարեն Դեմիրճյանի թանգարանի 15-ամյակներին:  Ի դեպ, Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 85-ամյակի առթիվ, թանգարանային գործում ունեցած նշանակալի ավանդի համար Երևան քաղաքի պատմության թանգարանը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով, որն իր տեղը կգտնի թանգարանում՝ դառնալով 96700-րդ ցուցանմուշը։ Կարեն Դեմիրճյանի թանգարանի հիմնադրման 15-ամյակի առթիվ էլ թանգարանային գործում ունեցած նշանակալի ավանդի համար թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, իսկ թանգարանի հիմնադրման գործում ունեցած մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետը խորհրդանշական հուշանվեր է հանձնել «Կարեն Դեմիրճյան»  հիմնադրամի նախագահ, Կարեն Դեմիրճյանի տիկին Ռիմա Դեմիրճյանին:

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում, «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի համատեքստում էլ Երևանի պատմության թանգարանում բացվել էր «Լենինգրադ, Շրջափակում, Մարտական մատիտ, 1941-1944» խորագրով ցուցահանդեսը: Աշնան ամիսներին կազմակերպվել են նաև ցուցադրություններ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում, ինչպես նաև արտասահմանցի արվեստագետների աշխատանքների ցուցադրություններ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]