Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ճապոնիայի ԱԳ նախարարը խոսել է Պուտինի հետ հանդիպման սպասելիքներից

Ճապոնիայի ԱԳ նախարարը խոսել է Պուտինի հետ հանդիպման սպասելիքներից

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոն Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնության հասնելու հարցում ցանկանում է արդյունք գրանցել: Պայմանագիրը կարող է ձեռնտու լինել և՛ Ռուսաստանին, և՛ Տոկիոյին: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստին», հաղորդում է, որ այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ նախարար Ֆումիո Կիսիդան:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Ճապոնիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Պուտինի սպասվող այցելությունը Ճապոնիա ճապոնա-ռուսական հարաբերություններում տարվա խոշոր և կարևորագույն իրադարձությունն է: «Ցանկալի է երկու կողմերի ջանքերով հանդիպումը հաջող անցկացնել»,-ասել է նախարարը:

«Մենք ուզում ենք զարգացման հասնել տարբեր ոլորտներում` տնտեսական, հումանիտար, մշակութային, որպեսզի ռուս-ճապոնական հարաբերություններն առաջ շարժվեն: Կցանկանայի, որ ձեր նախագահի այցը Ճապոնիա նոր հորիզոններ բացեր երկու երկրների միջև»,-հավելել է Կիսիդան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]