Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վիգեն Սարգսյանը և Սերգեյ Շոյգուն Մոսկվայում կստորագրեն միացյալ զորամիավորման մասին համաձայնագիրը

Վիգեն Սարգսյանը և Սերգեյ Շոյգուն Մոսկվայում կստորագրեն միացյալ զորամիավորման մասին 
համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 27-ից 30-ը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, որի շրջանակում նախատեսվում է հանդիպում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Սա Սարգսյանի առաջին միջազգային այցն է, որպես Պաշտպանության նախարար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարարը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատահականություն է, թե օրինաչափություն այն, որ առաջինն այցելում է ՌԴ, Սարգսյանն ասել է. «Իհարկե, օրինաչափություն է»:

«Հայաստանին ու Ռուսաստանին միմյանց են կապում ոչ միայն երկարաժամկետ դաշնակցային հարաբերությունները, այլ նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, եղբայրական ու բարեկամական կապերը: Օրակարգում կլինի այց Ռոստովի Հարավային ռազմական շրջանի շտաբ, բանակցություններ շրջանի ռազմական ղեկավարության հետ, ծանոթություն կառուցվածքային ստորաբաժանումներին:

Մոսկվայում նախատեսված են բանակցություններ Սերգեյ Շոյգուի հետ, Հայաստանի և Ռուսաստանի ԶՈՒ-ի միջև միջպետական միացյալ զորամիավորման մասին համաձայնագրի, ինչպես նաև 2017 թվականին պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ծրագրի ստորագրում»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով` միացյալ զորամիավորման հիմնական խնդիրն է ժամանակին բացահայտել Հայաստանի և Ռուսաստանի դեմ ռազմական հարձակման նախապատրաստությունն ու նպաստել ՀՀ և ՌԴ ԶՈՒ-ի փոխգործակցության ամրապնդմանը:    

Նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]