1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ISTC ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը նորովի է նպաստելու հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացմանը

ISTC ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը նորովի է նպաստելու հայաստանյան 
ՏՏ ոլորտի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքում տեղի ունեցավ ISTC ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնի պաշտոնական բացումը կատարեցին ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Կենտրոնը ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ-ի, IBM-ի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ծրագիրն է: ISTC ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի նպատակներն են զարգացնել եւ կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Կենտրոնը գործունեություն է ծավալում դեռեւս 2014 թվականից, իսկ այժմ այն համալրվել է գերժամանակակից տեխնիկայով, IBM տեխնոլոգիական լուծումներով:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Պատիվ ունեմ այստեղ գտնվելու դեսպանատան աշխատակիցների հետ միասին  նշելու կենտրոնի բացումը: Սա համագործակցության արդյունք է, եւ կարծում եմ` այս կենտրոնի բացումը խորհրդանշական է: Այն խորհրդանշում է հայ-ամերիկյան հարաբերությունների ամրությունը, ՏՏ սեկտորը Հայաստանի տնտեսության, մրցունակության զարգացման համատեքստում, ինչպես նաեւ հենց բուն հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացվածությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց դեսպանը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ կենտրոնի բացումը շատ լուրջ քայլ է միջազգային կորպորացիաների ուշադրությունը դեպի Հայաստանը հրավիրելու համար:

«Մենք անընդհատ խոսում ենք, որ Հայաստանը լուրջ հավակնություններ ունի տարածաշրջանային կենտրոն դառնալու ՏՏ,  հեռահաղորդակցման ծառայությունների ոլորտում եւ կարեւոր դերակատարում ունենալու: Նմանատիպ կենտրոնների բացումը  մի լրացուցիչ քայլ է, որպեսզի մենք կարողանանք նաեւ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ ինժեներական լուծումների եւ որակյալ մասնագետների պատրաստման հարցում Հայաստանն իսկապես  լուրջ հաջողություններ ունի»,- ընդգծեց ընկերության տնօրենը:

Պաշտոնական բացմանը հայտարարվեց ISTC hամատեղ hետազոտական դրամաշնորհային ծրագրի մասին՝ ուղղված Հայաստանի կրթական եւ գիտահետազոտական համակարգերի զարգացմանը: Ծրագրի շրջանակում տրամադրվելու է IBM ամպային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, առեւտրայնացման ռազմավարության մշակման աջակցություն եւ ֆինանսական աջակցություն: Հայտարարվեց նաեւ ԱՄՆ համալսարանների հետ համագործակցությանը միտված նոր ծրագրի մասին, ինչի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբեր հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում մի քանի շաբաթյա փորձի փոխանակման այցելություններ կատարել:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանը մեզ հետ զրույցում կարեւորեց կենտրոնի բացումը ՏՏ ոլորտի հնարավորությունները կրթական համակարգում ավելի մեծ ծավալով ներդնելու համատեքստում:

«Նախ այս կենտրոնը հատկանշական է որպես տեխնոլոգիական կենտրոն, որը կստեղծի նոր կազմակերպություններ, նոր թիմեր, եւ երկրորդ` այն կրում է կրթական կարեւոր կոմպոնենտ, որով մենք հնարավորություն ունենք ոչ միայն մասնագետների պատրաստել, այլեւ ակտիվորեն աշխատել բուհերի հետ: Այսօր Հայաստանն արդեն դիրքավորվում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային տեխնոլոգիական կենտրոն»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը` տեղեկացնելով, որ կենտրոնն ունի շուրջ 1500 ուսանող, 100 դասախոս եւ 50 թիմ:

ISTC-ի պաշտոնական բացման շրջանակում մեկնարկեց «Smarter Armenia ՛16 հեքըթոնը»  հեքըթոնը, որի նպատակն է գեներացնել նոր մտքեր եւ նպաստել նորարական լուծումների ստեղծմանը առողջապահության, հեռահաղորդակցության եւ ֆինանսական ոլորտներում, որոնք ուղղված կլինեն Հայաստանն ավելի խելացի դարձնելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]