1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը հույս հայտնեց, որ ԱՄՆ նոր կառավարությունը կշարունակի նախկինի գործելաոճը

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը հույս հայտնեց, որ ԱՄՆ նոր կառավարությունը կշարունակի 
նախկինի գործելաոճը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին հույս ունի, որ Ամերիկայի ներկայիս կառավարությունը կդառնա Լեհաստանի եւ Եվրոպայի կայուն գործընկերը:

«Այսօր, երբ Ամերիկայի դեսպանատանը հետեւում էինք ընտրություններին, դեսպան Միլսը մի հայտարարություն արեց. ԱՄՆ արտաքին քաղաքականությունը 80 տոկոսով պահպանվում է,  միայն 20 տոկոսն են կազմում նոր նախագահի առաջնահերթ ծրագրերը: Առաջին հերթին մենք գնահատում ենք ԱՄՆ քաղաքացիների ժողովրդավարական ընտրությունը, երկրորդ՝ Թրամփի այն միտքը, որ անհրաժեշտ է ԱՄՆ-ը կրկին դարձնել մեծ եւ գերիշխող: Լեհաստանը եւ եվրոպական դաշնակից երկրները կողմ են, որ Ամերիկան կրկին իրագործվի այդ գաղափարը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց  դեսպանը:

Նա հայտնեց իր ակնկալիքն այն մասին, որ ներկայիս կառավարությունը կկատարի նախկին կառավարության պարտավորությունները:

«Այն գաղափարները, որոնք հնչել են քարոզարշավի ընթացքում, բուն կառավարության նպատակները չեն արտահայտել: Հուսով եմ՝ նոր կառավարությունը  կշարունակի նախկինի գործելաոճը եւ առավել ծայրահեղ քայլերի չի դիմի փոփոխություններ մտցնելու ընթացքում»,-եզրափակեց Եժի Նովակովսկին:

Հանրապետական Դոնալդ Թրամփը, ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակ տանելով ֆավորիտ համարվող դեմոկրատ գործիչ Հիլարի Քլինթոնի նկատմամբ՝ նոյեմբերի 8-ին անցկացված ընտրությունների արդյունքում դարձավ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]