ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ղեկավար կազմը գործնական պարապմունքի է մասնակցել
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որին մասնակցում էր ոստիկանության կենտրոնական ապարատի ղեկավար կազմը:
Մասնագիտական պարապմունքի ընթացքում ներկայացվեցին ոստիկանության գործառույթներին առնչվող հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, զեկուցումներով հանդես են եկել ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը և ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը:
Զեկուցումներին հաջորդած քննարկման ընթացքում պարապմունքի մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները:
Քննարկումից հետո ցուցումներ են տրվել աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում