1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տորոնտոյում հանգանակված 915 հազար դոլար ռեկորդային գումարն ուղղվելու է Հայաստանի ու Արցախի զարգացմանը

Տորոնտոյում հանգանակված 915 հազար դոլար ռեկորդային գումարն ուղղվելու է Հայաստանի 
ու Արցախի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Տորոնտո քաղաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպմամբ և Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո հոկտեմբերի 23-ին կայացել է ամենամյա դրամահավաքի միջոցառումը, որին ներկա էին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, հոգևոր հայրեր, հասարակական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Բացման խոսքում դեսպան Եգանյանը մեծապես կարևորեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծավալած գործունեությունը՝ առանձնահատուկ ընդգծելով Տորոնտոյի մասնաճյուղի աշխատանքները:

Միջոցառման գլխավոր բանախոս, դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձ կատարեց Սփյուռքի կառույցների՝ Հայաստանի և Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ նշելով, որ անկախության առաջին իսկ օրվանից Հայաստանն ու Արցախը մշտապես զգացել են են Սփյուռքի ամուր ներկայությունն ու աջակցությունը:

Երեկոյի ընթացքում հավաքված 915.000 ԱՄՆ դոլար ռեկորդային գումարն ուղղվելու է Հայաստանի ու Արցախի զարգացմանը միտված մի շարք կարևոր ծրագրերի իրագործմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]