Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հանձնաժողովը նախատեսում է Արցախի նոր Սահմանադրության նախագիծը հրապարակել նոյեմբերի առաջին օրերին

Հանձնաժողովը նախատեսում է Արցախի նոր Սահմանադրության նախագիծը  հրապարակել 
նոյեմբերի առաջին օրերին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հոկտեմբերի 26-ին կայացած հերթական նիստում ամփոփելով նախորդ շաբաթների ընթացքում կատարված աշխատանքը՝ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ  սահմանադրության նախագծի քննարկումները թեւակոխել են վերջնական ճշգրտումների փուլ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ վիճարկելի մի շարք դրույթների շուրջ, որի ժամանակ հանձնաժողովի անդամները հանդես են եկել իրենց հիմնավորումներով եւ առաջարկներով: Հանձնաժողովն առաջիկա օրերին կշարունակի աշխատանքային քննարկումները՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը նոյեմբերի առաջին օրերին հրապարակելու մտադրությամբ:

Հիշեցնենք, որ սահմանված կարգի համաձայն՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանարապետության նախագահին պետք է ներկայացվի մինչեւ ս.թ. նոյեմբերի 20-ը, ինչին նախորդելու են հանրային քննարկումները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]