Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ֆինանսների նախարարը նկատի է ունեցել ոչ թե Դիլիջանի, այլ Երևանի ուսումնական կենտրոնի լուծարումը (լրացված)

ՀՀ ֆինանսների նախարարը նկատի է ունեցել  ոչ թե Դիլիջանի, այլ Երևանի 
ուսումնական կենտրոնի լուծարումը (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում, ի պատասխան ՊՈԱԿ-ների վերաբերյալ լրագրողների հարցադրման, նկատի է ունեցել «Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ–ը, որը գտնվում է ոչ թե Դիլիջան քաղաքում, այլ Երեւանում: Ինչ վերաբերում է Դիլիջանի ուսումնական կենտրոնին, ապա կենտրոնը եղել է ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայության եւ տիրապետման տակ միայն այն ժամանակահատվածում, երբ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեն միացված է եղել նախարարությանը: Հետագայում, կառույցների տարանջատման արդյունքում՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնը ՊԵԿ-ին պատկանող այլ գույքի հետ միասին 2016 թվականի մարտի 17-ի կառավարության 329-N որոշմամբ հետ է վերադարձվել ՊԵԿ-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը։

Նա նաև հավելել է. «Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից հարց է հնչել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, թե ինչ եք պատրաստվում անել Ձեր ուսումնական կենտրոնի հետ և արդյոք պատրաստվում եք այն վաճառել: Ի պատասխան՝ ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ «քանի որ նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական կենտրոնը հանդիսանում է ՊՈԱԿ, հետեւաբար այն չենք կարող վաճառել, սակայն ՊՈԱԿ-ը վերաիմաստավորել, այդ թվում նաեւ լուծարել՝ քննարկվում է»: Հետագայում լրատվամիջոցները ասվածը վերագրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնին, որը ներկայում չի գտնվում ՀՀ ֆինանսների նախարարության ներքո: Դիլիջանի հիշյալ կենտրոնը եղել է ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայության տակ միայն այն ժամանակահատվածում, երբ ՊԵԿ-ը միացված է եղել նախարարությանը: Կառույցների տարանջատման արդյունքում՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնը ՊԵԿ-ին պատկանող այլ գույքի հետ միասին 2016 թվականի մարտի 17-ի կառավարության 329-Ն որոշմամբ վերադարձվել է ՊԵԿ-ին: Հետեւաբար ակնհայտ է, որ ֆինանսնսերի նախարար Վարդան Արամյանը, խոսելով ուսումնական կենտրոնի մասին, չէր կարող խոսել այլ գերատեսչությանը պատկանող ուսումնական կենտրոնից, և բոլոր մեկնաբանությունները տրվել են ՀՀ ֆինանսների նախարարության ներկայումս գործող ուսումնական ՊՈԱԿ-ի վերաբերյալ»:

«Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ–ը լուծարվելուց ու Պետական գույքի կառավարման վարչությանը հանձնվելուց հետո կհանվի աճուրդի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]