Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կառավարությունը կընդունի զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման նոր որոշում

Կառավարությունը կընդունի զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման նոր որոշում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությանն առնչվող խնդիրները լուծելու նպատակով կառավարությունը  լրացում կկատարի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հարցն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 27-ի նիստի օրակարգում: 

Համաձայն օրենքի 30.2-րդ հոդվածի՝ զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում նախատեսված է միանվագ դրամական օգնություն: Ընդ որում, ծնողները համարվում են ընտանիքի անդամ, եթե զինծառայողի հետ բնակվում են համատեղ:

«Ըստ այդմ, իրենց մշտական բնակության վայրից հեռու տեղակայված զորամասերում ծառայող զինծառայողները, որոնք հաշվառված են վարձակալած կամ պաշտպանության նախարարության տրամադրած ծառայողական բնակարաններում, չեն կարողանում օգտվել վերը նշված իրավունքից: Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան լրացում կատարել: Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ օրենքի 30.2-րդ հոդվածի իմաստով ընտանիքի անդամ են համարվում նաև ծառայողական բնակելի տարածությունում բնակվող կամ բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցում ստացող զինծառայողի՝ այլ վայրում բնակվող ծնողները»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]