1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քուվեյթի դեսպանը հայտնել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի ընդլայնմանը նպաստելու պատրաստակամություն

Քուվեյթի դեսպանը հայտնել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի ընդլայնմանը նպաստելու 
պատրաստակամություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ողջունելով հյուրին՝  նախարարը նշեց. «Բարով եք եկել Հայաստան, որտեղ դեսպան լինելը դիվանագիտական հետաքրքիր ճամփորդության կարևոր հանգրվաններից մեկն է: Շնորհավորում եմ բարձր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ: Նախկին դեսպանի հետ շատ արդյունավետ համագործակցում էինք: Հուսով եմ համագործակցությունը կշարունակվի: Մաղթում եմ հաջողություն»:

Նախարարն արժևորեց Քուվեյթի հայ համայնքի նկատմամբ պետական բարենպաստ քաղականությունը, շնորհակալություն հայտնեց, որ կառավարությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները, որ հայերը Քուվեյթում ոչ միայն ապրեն ու զարգանան, այլև ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին, պահեն պահպանեն ազգային մշակույթն ու լեզուն: Նախարարը կարևորեց                    հայ-քուվեյթական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը, հատկապես՝ տնտեսական համագործակցության աշխուժացումը:

Նախարարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև, նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները: Խոսվեց սիրիահայերին հատկացվող օգնության տարատեսակ ծրագրերի մասին:

Նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզին  շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հանգամանալից զրույցի համար: Նա նշեց, որ Քուվեյթը Լիբանանում, Իրաքում, Սիրիայում, նաև՝ Հայաստանում իրականացրած բարեգործական ծրագրերի շնորհիվ արժանացել է մարդասիրական առաջնորդի կոչմանը: Քուվեյթի նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզին պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս սերտորեն համագործակցել նախարարության հետ, ինչպես նաև նպաստել Հայաստանում ներդրումային ծրագրերի ընդլայնմանը, հայ-քուվեյթական հարաբերությունների զարգացմանը և նշեց, որ հայերը շատ մեծ ներդրում ունեն Քուվեյթի տնտեսության, մշակույթի և քաղաքականության բնագավառներում. «15 հազարանոց հայկական համայնքը Քուվեյթում զբաղված է ստեղծագործական և տեխնոլոգիական ոլորտներում: Հայերի աշխատանքն ուրիշ է, եթե հայի գործ է, ուրեմն լավագույնն է, հայերի ճաշակը շատ բարձր է: Ես հայ չեմ, բայց պատիվ կհամարեմ հայ լինել», - հավելեց նորանշանակ դեսպանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]