Ներսես Հովհաննիսյանը շատ էր կարոտել Երևանը. ավաղ, գալ չէր կարող
18:27, 25 Հոկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանին վերջին անգամ հանդիպեցի մեկ տարի առաջ` Մոսկվայում: Հանգամանքների բերումով 90-ականներին Մոսկվա տեղափոխված հայ կինոգործիչներին նվիրված հոդվածներ պիտի պատրաստեի «+Կինո» ամսագրի համար:
Երևանի կենտրոնում ծնված, ամբողջ կյանքը կինոյին նվիրած Ներսես Հովհաննիսյանը շատ էր կարոտել իր քաղաքը, մեր ժողովրդին, կինոգործիչներին, բոլորին: Ասում էր. «Ցավոք, բժիշկները կատեգորիկ արգելել են գալ Երևան»: Խնդրեցի, որ մի քանի լուսանկար փոխանցի, նա մի ամբողջ տուփ լուսանկար էր բերել:
Հավանաբար, ամեն ինչը զգում էր: Զգում էր այնպես, ինչպես իր նկարահանումների ժամանակ:
Ռոբերտ Մաթոսյան
«+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում