Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

METRO AG ընկերությունը մտադիր է ընդլայնել գործակցությունը Հայաստանի արտադրողների հետ

METRO AG ընկերությունը մտադիր է ընդլայնել գործակցությունը Հայաստանի արտադրողների 
հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրի շրջանակներում հերթական քայլերն են արվում և METRO AG ընկերության  հետ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքները դրա վկայությունն են: Հոկտեմբերի 23-25-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչության ու Հայաստանի զարգացման հիմնադրամի հրավերով Հայաստանում էր  METRO AG ընկերության  ռուսաստանյան ներկայացուցչության պատվիրակությունը` METRO AG-ի փոխնախագահ, ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորևի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հոկտեմբերի 24-ին կայացել են Ա․ Գրիգորևի հանդիպումները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի  հետ:

Նախարար Սուրեն Կարայանը հանդիպմանը տեղեկացրել է առևտրի և որակի ենթակառուցվածքների բարեփոխմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ, վստահեցրել, որ առաջիկայում դրանք ավարտին են հասցվելու միջազգային չափանիշներին համապատասխան, նշելով, որ Հայաստանը բաց է արդյունավետ փոխգործակցությունը զարգացնելու համար:

Այցի շրջանակներում պատվիրակությունը Երևանում և ՀՀ մարզերում այցելել է տարբեր ոլորտների մի շարք կազմակերպություններ, տեղում ծանոթացել հայկական արտադրության ապրանքատեսակներին և համագործակցության հնարավորություններին, մասնավորապես, ձկնամթերքի և պանրի արտադրության, պահածոյագործության, ինչպես նաև գինեգործության և կոնյակագործության («Դուստր Մարիաննա», «Իգիթ», «Սևանի Իշխան», «Մխչյան Ֆիշ», «Գոլդեն Գրեյպ Արմաս», «Արմենիա Վայն», «Ավշարի Գինու Գործարան»):

Համագործակցության նոր կապեր ստեղծելու նպատակով հոկտեմբերի 25-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կազմակերպվել է հայկական արտադրության ապրանքատեսակների համտես-ցուցադրություն:

Ներկայացվել են հայաստանյան շուրջ 15 ընկերությունների արտադրության գինիների, երշիկեղենի, բնական հյութերի, պահածոների, պանրի տեսականիներ:

METRO AG ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավարը իր գոհունակությունն է հայտնել հայկական արտադրանքի որակական հատկանիշների նկատմամբ, նշելով, որ այն լիովին համապատասխանում է այսօրվա պահանջներին և մրցունակ է, այլ հարց է, որ նոր շուկաներ մուտք գործելիս պետք է պատրաստ լինի խիստ մրցակցությանը:

Միջոցառմանը հաջորդել են աշխատանքային քննարկումներ «Սպայկա» և «Այս Հաուս» կազմակերպություններում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]