Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիացիների միայն 4 տոկոսն է գոհ նախագահ Օլանդի գործունեությունից

Ֆրանսիացիների միայն 4 տոկոսն է գոհ նախագահ Օլանդի գործունեությունից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը բացասական գնահատական Է տվել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի գործունեությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ipsos ընկերության եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի կողմից հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակել Է Le Monde թերթը:

Այսպես, հարցվածների 4 տոկոսը «շատ գոհ» եւ «գոհ» են Ֆրանսիայի նախագահի գործունեությունից այն դեպքում, երբ 70 տոկոսը հակառակ կարծիքն ունի: Եվս 26 տոկոսը ձեռնպահ Է մնացել:

Միջին հաշվով հարցման մասնակիցները Օլանդի գործունեությունը հնարավոր 10-ից գնահատել են 2,3 բալ:

Հարցումը հոկտեմբերի 14-19-ն անցկացվել Է 17 հազար 47 մարդկանց շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]