Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պանրի, կաթի ու թթվասերի արտադրությունն աճել է, իսկ մածնինը, կաթնաշոռինը, պաղպաղակինը՝ նվազել

Պանրի, կաթի ու թթվասերի արտադրությունն աճել է, իսկ մածնինը, կաթնաշոռինը, 
պաղպաղակինը՝ նվազել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 16 հազար 600,8 տոննա պանիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ ՀՀ ազգային վիճակագրության հրապարակած տվյալների, պանրի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 27,5 տոկոսով: Կաթի արտադրությունն այս տարվա առաջին ութ ամիսներին կազմել է  358,9 մլն լիտր, ինչը նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2,8 տոկոսով:

Պաշտոնական վիճակագրության տվյալներով 3,7 տոկոսով աճ է գրանցել նաև թթվասերի արտադրությունը՝ արտադրվել է 4 հազար 36 տոննա:

Միևնույն ժամանակ 2,3 տոկոսով կրճատվել է մածնի արտադրությունը: 2016 թվականի հունվար-օգոստոսին այն արտադրվել է 4 հազար 151,6 տոննա: 4,3 տոկոսով նվազել է կաթնաշոռի արտադրությունը: 8,3 տոկոսով նվազել է նաև պաղպաղակի արտադրությունը, արտադրվել է ընդամենը 8 մլն 599 հազար լիտր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]