Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում կուսումնասիրվեն նավթի և գազի արդյունահանման հեռանկարները

Հայաստանում կուսումնասիրվեն նավթի և գազի արդյունահանման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերությունը կհամագործակցեն երկրաբանության և ընդերքօգտագործման ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության հանքահումքային բնագավառի զարգացման և ամրապնդման համար օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, գնահատման և հետազոտման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Կողմերը մտադիր են զարգացնել համագործակցությունը մի շարք  առաջնահերթ ուղղություններով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խոսքը, մասնավորապես, պինդ օգտակար հանածոների, ածխաջրածնային հումքի և ստորգետնյա ջրերի նպատակային որոնողական աշխատանքների, հաշվառված բոլոր տեսակի օգտակար հանածոների պահուստային հանքավայրերի երկրաբանատնտեսական վերագնահատման, առավել հեռանկարային հանքավայրերի և հանքերևակումների պաշարների լրահետախուզման և վերահաշվարկման, դրանց յուրացման տեխնիկատնտեսական հիմնավորման, լեռնահանքային և վերամշակող ձեռնարկությունների թափոնների արդյունաբերական գնահատման, օգտահանման և վերամշակման տեխնոլոգիաների մասին է։

Համագործակցության կարևոր ուղղություններից մեկն էլ վերաբերելու է նավթի և գազի երկրաֆիզիկական հետազոտությունների և հորատման աշխատանքների իրականացմանը։

Նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կընտրի երկրաբանության և ընդերքօգտագործման ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղությունները, կսահմանի երկրաբանական կամ ընդերքօգտագործման օբյեկտները, որտեղ անհրաժեշտ է համագործակցել երկրաբանական ուսումնասիրության, տեխնիկատնտեսական վերլուծության, երկրաբանահետախուզական և այլ աշխատանքների շրջանակներում՝ խնդիրների ձևակերպման և միջնաժամկետ ծրագրերի մշակման նպատակով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]